Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ
Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը ապրիլի 23-ին շրջաբերական նամակով, որպես ի գիտություն, փոխանցել է ուսումնական հաստատություններին նախորդ կառավարության միասնական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի շուրջ ՍԴ-ի կայացրած որոշման վերաբերյալ, ըստ որի, մինչև սեպտեմբերի 30-ը պետք է շարունակվեն կատարվել 5 տոկոս պահումներ:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ այդ դիրքորոշումը հայտարարվել էր ապրիլի 3-ի ՀՀ կառավարության նիստում, ինչից հետո էլ Կրթության և գիտության նախարարությունը դրա մասին տեղեկացրել է ուսումնական հաստատություններին:
«Նոր կառավարության դիրքորոշումը, տվյալ խնդրի առնչությամբ, նույնպես պատշաճ կերպով կտեղեկացվի նախարարության ենթակայության համապատասխան կառույցներին»,- ասված է ԿԳՆ պարզաբանման մեջ:
Նշենք, որ նոր կառավարության դիրքորոշումը հայտնի էր արդեն անցած հինգշաբթի օրը` ապրիլի 18-ին: Իսկ նախորդ կառավարության դիրոքորոշումը` ապրիլի 3-ին: Հարց է առաջանում, թե ինչու է ապրիլի 23-ին նման իրազեկող նամակ ուղարկվում հաստատություններին. նախորդ կառավարության դիրքորոշման մասին հայտնի լինելուց 20 օր և արդեն նոր նախարարության դիրքորոշման հրապարակումից` 5 օր անց: