Դդմաշենցի աղջկա պատմությունը կներկայացվի Կաննում
Պետերբուրգցի ռեժիսոր և «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի լրագրող Էվելինա Բարսեղյանի «Մեկը ձեզ սիրում է» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի «Short film corner» ծրագրում: Այս մասին spb.mk.ru կայքի հետ զրույցում ասել է Էվելինա Բարսեղյանը, և պատմել, թե ինչպես, որտեղ է նկարահանել ֆիլմը:
«Ես երկու տարի մտածում էի այդ ֆիլմի մասին, նկարահանումների համար միջոցներ փորձում գտնել»,- ասել է նա՝ հավելելով, որ որոշում է կայացնում այն նկարահանել Հայաստանի սրտում գտնվող Դդմաշեն փոքրիկ գյուղում:
Ռեժիսորը պատմել է, որ այդ պատմությունը կարող էր տեղի ունենալ ցանկացած քաղաքում, այդ թվում և Պիտերում, բայց խնդիրն էլ ավելի սրելու համար որոշում է գործողությունները տեղափոխել ավելի պահպանողական միջավայր:
Գլխավոր հերոսուհին` Անին, ուզում է ինքն ընտրի իր կյանքի ճանապարհը` հաշվի չառնելով շրջապատի կարծիքը, բայց դժվար է լինում, քանի որ խուլ գյուղում երիտասարդի ամբողջ կյանքը նախապես կանխորոշված է լինում ծնողների ու հարևանների կողմից:
24-ամյա Անին, որն արդեն «պառաված օրիորդ» է համարվում, սիրահարվում է մի տղամարդու, որն իրեն համապատասխան չէ. նա ավելի հարուստ ու գեղեցիկ է լինում: Բայց նա պայքարում է հանուն իր երազանքի:
Էվելինա Բարսեղյանն ասել է, որ ֆիլմում խաղացել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև այն գյուղի բնակիչները:
«Տեղի բնակիչներն ամեն ինչով օգնում էին: Մեկը թողեց, որ նկարենք իր խանութը, մյուսը տրամադրեց սեփական կովը»,- պատմել է ռեժիսորը:
Ֆիլմի նկարահանումները տևել է 4 օր, 4 ամիս էլ կատարվել են մոնտաժային աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները