Հրանուշ Հակոբյանը «Դպրոցասեր» վարժարանի սաներին հորդորել է լավ սովորել մայրենի լեզուն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է ֆրանսահայ գործարար Սարգիս Բեդոյանի հովանավորությամբ Հայաստան ժամանած Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին, ուսուցիչներին՝ վարժարանի տնօրեն Հայկ Սարգսյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով վարժարանի սաներին՝ ՀՀ սփյուռքի նախարարը բարձր է գնահատել դպրոցի ուսուցչական կազմի ջանքերը՝ աշակերտներին հայեցի փայլուն դաստիարակության և Հայրենիքի հետ կապը մշտապես պահպանելու ջանքերի համար:
«Համոզված եմ, որ Հայրենիքից ստացած ձեր տպավորությունների մասին դուք պատմելու եք Ֆրանսիայում բնակվող ձեր ընկերներին: Իսկ ամենակարևորը՝ դուք պետք է ձեր ֆրանսիացի ընկերներին պատմեք Հայոց Ցեղասպանության մասին և հետագայում պահանջեք ձեր բնակության երկրի իշխանություններից հետևողական լինել միջազգային ատյաններում Ցեղասպանության ճանաչման գործում»,- ասել է նախարարը:
Հրանուշ Հակոբյանը պատանիներին հորդորել է լավ սովորել մայրենի լեզուն, ճանաչել հայ մշակույթը և ամուր կառչած մնալ հայ հավատքին՝ հաճախ այցելելով Հայ Առաքելական եկեղեցի:
Փարիզի «Դպրոցասեր» վարժարանի սաներին հանձնվել է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով լույս տեսած արևմտահայերեն «Մեծերէն սորվի՛ր » ժողովածուն, ինչպես նաև «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի մասին պատմող խտասալիկ:
Ավելի քան 240 սան ունեցող «Դպրոցասեր» վարժարանում աշակերտները սովորում են հայերեն, ծանոթանում են հայոց պատմությանը, գրականությանը, տեղեկանում 20-րդ դարասկզբին հայերի հանդեպ օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունների մասին:
Նախորդիվ`
Առանց հայոց լեզվի անկարելի է օտար հողում գոյատևել. Ֆրանսիայի «Դպրոցասեր» վարժարանի տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա