Իրանում բենզինը շուրջ 43 տոկոսով թանկացել է. 1 լիտրը՝ 130 դրամ
«Իրանի նավթամթերքների բաշխման ազգային կազմակերպությունը բենզինի նոր սակագներ է սահմանել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ Իրանի կառավարությունը բենզինի մի մասը սուբսիդավորում է (ամսական 60 լիտր), ինչի արդյունքում գոյանում է բենզինի երկու սակագին՝ ազատ վաճառքի և սուբսիդավորված:
Եթե մինչ այդ Իրանում սուբսիդավորված բենզինի մեկ լիտրը կազմում էր 400 թուման (54 դրամ), ապա ներկայում այն վաճառվելու է 700 թումանով, իսկ ազատ վաճառքի գինը 700 թումանի փոխարեն դարձել է 1000 թուման (140 դրամ):
Այսպիսով` այսօրվանից Իրանում գործում են նավթամթերքի և գազի հետևյալ գները.
Սուբսիդավորված բենզին- 700 թուման (95 դրամ)
Ազատ վաճառք-1000 թուման (140 դրամ)
Գազ (CNG)- 1խմ՝ 450 թուման (60 դրամ)
Դիզել- 1 լիտրը՝ 250 թուման (34 դրամ):
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում