Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո «անհետանալու» է քաղաքական դաշտից
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ «անհետանալու» է քաղաքական դաշտից: ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան: Թերթին երեկ չի հաջողվել այս լուրը նրա խոսնակից ճշտել:
«Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ որոշ ժամանակ հետո, երբ ՌԴ-ից մեծ շուքով վերադառնա, Ա. Բաղդասարյանը մտադիր է լայն թափով աշխատանքներ սկսել:
ՕԵԿ առաջնորդը որոշել է քաղաքական դաշտ վերադառնալ շատ խրոխտ քայլերով, ընդդիմադիր ելույթներ ունենալով, որպեսզի կարողանա ժողովրդին ապացուցել, որ ինքը ընդդիմադիր է ՀՀ իշխանությունների կատարած քայլերին: Բայց թե ինչքանով դա կստացվի Ա. Բաղդասարյանի մոտ՝ ցույց կտա ժամանակը»,-գրել է թերթը: