Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղա՞ր
«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանին՝ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը։ Իսկ փոխվարչապետի պաշտոնում քննարկվում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հարցը։
«Նշվում է, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին կփոխարինի բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, իսկ վերջինիս փոխարեն կնշանակվի Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»,-գրում է թերթը։