Ռուսական ինքնաթիռները մարդասիրական օգնություն են հասցրել նաև քեսաբահայերին
Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիան 34 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:
«Օգնության մի մասը հավաքվել է Ռուսաստանի հայկական համայնքի կողմից և նախատեսված է, մասնավորապես, Քեսաբ քաղաքի հայկական բնակչության համար, որը մարտի վերջին հարձակման էր ենթարվել զինված ծայրահեղականների կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, թե հետադարձ չվերթով ԱԻՆ ինքնաթիռները Ռուսաստան են տեղափոխել շուրջ 20 տոննա նարինջ, որը սիրիական կառավարությունն ուղարկել է որպես երախտագիտության նշան:
Նշվում է, թե այն բաժանվելու է Մոսկվայի շրջանի սոցիալական հաստատություններում: