Շումախերը դուրս է եկել կոմայից և ճանաչել կնոջը
Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը RTL հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտնել է, որ գերմանացի սպորտսմենը դուրս է եկել կոմայից և անգամ ճանաչել կնոջը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ կոմայից դուրս գալու գործընթացը այնքան էլ հեշտ չէ` Շումախերը մեկ քնում է, մեկ գիտակցության գալիս: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:
Մենեջերը տեղեկացրել է նաև, որ չի կարող ավելի ասել քան այս տեղեկատվությունն է և այն, որ սպորտսմենը դեպի լավացում է գնում, քանի որ հարգում է Շումախերի անձնական կյանքի իրավունքը, իսկ նրա հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առհասարակ չի մեկնաբանի իրավիճակը, քանի որ Շումախերն ինքը կկարողանա պատասխանել բոլոր հարցերին:
Աղբյուրը հիշեցնում է, որ սպորտսմենը կոմայի մեջ է 2013թ-ի դեկտեմբերի 29-ից: