Տոկիոն 800 հազար եվրոյի աջակցություն կցուցաբերի Ուկրաինային
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային 800 հազար եվրոյի չափով (1.1 միլիոն դոլլար) տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար: Նշված է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, հայտնում է BBC-ն:
Նշված գումարից 500 հազար եվրոն կուղղվի ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության իրականացմանն աջակեցելուն, իսկ մնացած 300 հազարը` կուղարկվի Եվրամիություն, Ուկրաինայում ընտրությունների թափանցիկության, արդարության ապահովման համար:
Նշենք, որ նախատեսված է Ուկրաինայում գերագույն Ռադայի ընտրություններն անցկացնել մայիսի 25-ին: