Արմավիրի մարզում ցրտահարության հետևանքով վնաս է կրել 6679 գյուղացիական տնտեսություն
Մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության արդյունքում Արմավիրի մարզի վարչական տարածքում վնասվել է 3962.078 հա հողատարածք, այդ թվում՝ 3188.03 հա ծիրանի, 238.508 հա դեղձի, 452.93 հա սալորի և 82.61 հա կեռասի այգի: Ընդհանուր հաշվով վնաս է կրել 6679 գյուղացիական տնտեսություն: Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Նախօրեին Արմավիրի մարզպետի համապատասխան որոշմամբ ստեղծված «Արմավիրի մարզում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովը» ամփոփել է մարտի 31-ից ապրիլի 2-ը գրանցված ցրտահարության հետևանքով հիմնականում տուժած մարզի 83 համայնքում ստեղծված հանձնաժողովներից ստացած ցրտահարության հասցրած վնասը գնահատող ակտերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները