Ա.Աշոտյան. «Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է
ՀՀԿ փոխնախագահ, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է վերջին զարգացումներին.
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ Կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար: Սակայն ինքնանպատակ ակտիվությունը չեմ հասկանում:
ՀՀ Կառավարության նոր մոտեցումները այս հարցում արդեն բարձրաձայնվել են ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանի կողմից և արժանացել լայն հասարակական աջակցությանը: Այդ 7 ծրագրային կետերը հիմք են ծառայում ՀՀ Կառավարության կողմից այս ոլորտի քաղաքականության լրամշակման համար:
Այս նոր քաղաքականության մասին, բնականաբար, պատշաճ կերպով կծանուցվեն նաև ՀՀ ենթակայության տակ գտնվող հաստատությունները:
Ուստի «փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է ի սկզբանե:
ՀՀ մանկավարժները պաշտպանված են օրենքով և Կառավարության կողմից, և լրացուցիչ պաշտպանների կարիք դժվար թե ունենան»,- մասնավորապես գրառել է նախարարը:
Նախորդիվ`
Աշոտյան. Շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետի հայտնի ելույթը
Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ