Եգիպտոսում ձերբակալել են «Մուսուլման եղբայրների» մամուլի խոսնակին
Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են երկրում արգելված «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևի մամուլի խոսնակին, ով անցած 10 ամիսների ընթացքում փախչում էր իշխանությունների հետապնդումներից: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Յասեր Մեհրեզը մեղադրվում էր հուլիսին իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանության տապալման ժամանակ սպանություններ և բռնություններ հրահրելու մեջ:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի դատարանը 10 օր առաջ 119 «եղբայրների» 3 տարվա ազատազրկման էր դատապարտել, իսկ մարտին մահապատժի էին դատապարտվել կազմակերպության 528 անդամ, ևս 682-ը կանգնել էին դատարանի առջև:
Նրանք մեղադրվում են ոստիկանության սպայի սպանության և ևս երկու սպաների նկատմամբ մահափորձ իրականացնելու, հանրային սեփականության, ոստիկանության բաժանմունքի վրա հարձակվելու, ոստիկանությանը պատկանող զենքեր առևանգելու և հանրային կարգը խախտելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր