Գալուստ Սահակյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում հաստատվել է (Տեսանյութ)
«ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում քննարկեցինք և հավանության արժանացրեցինք Ազգային ժողովի նախագահի մեր թեկնածուի հարցը: Գերագույն մարմնի որոշումը ներկայացվեց նաև խորհրդին: Կուսակցության նախագահի առաջարկով կուսակցության խորհուրդը միաձայն որոշեց ապրիլի 28-ին Ազգային ժողովի նիտում Ազգային ժողովի նախագահի թեկնածու առաջադրել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուրադ Շարմազանովը:
Նա նաև ասաց. «Բոլորը համոզմունք են հայտնել, թե Գալուստ Սահակյանն իր փորձով, գիտելիքով, պառլամենտական աշխատանքի իմաստնությամբ լավագույնս կարող է ղեկավարել Ազգային ժողովը»:
Է. Շարմազանովի խոսքով, ԱԺ նախագահի պաշտոնում այլ թեկնածություն չի քննարկվել:
Նա նշեց, որ ԳՄ նիստում չի քննարկվել ՀՀԿ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը: Չի քննարկվել նաև կառավարության անդամների հարցը. ըստ օրենքով սահմանաված կարգի, նորանշանակ նախարարների անունները հայտնի կդառնան մինչև մայիսի 3-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները