
Վարչապետ. Հայաստան-ԵՄ հարաբերություններն ամրապնդվելու են
«Եվրամիության երկրների հետ մենք մեր համագործակցությունը շարունակելու ենք»,- այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ ԳՄ նիստից առաջ իրեն մոտեցած ֆրանսահայ մի քաղաքացու այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանի ու եվրոպական երկրների միջև համագործակցությունը շարունակվելու է:
Վարչապետն ասաց, որ Մաքսային միության միանալը չի խաթարելու Եվրամիության հետ համագործակցությանը:
«Հայաստանը շարունակելու է ակտիվ աշխատել Եվրամիության հետ, կապերն ամրապնդվելու են»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Նախորդիվ`
Հովիկ Աբրահամյան. Ուզում եմ ժողովրդի համար լավ գործ անել
«Բայց այդպիսի բան կա՞, ես տեղյակ չեմ». Հովիկ Աբրահամյանը՝ Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ նշանակելու մասին