Իրանը շուտով կդադարեցնի Թուրքմենստանից գազի ներկրումը
«Իրանը շուտով կդադարեցնի Թուրքմենստանից գազի ներկրումը»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ 4,6 միլիարդ խմ. տարողությամբ գազի պահեստավորման նոր համակարգը շահագործման հանձնելուց հետո Իրանը կդադարեցնի Թուրքմենստանից գազի ներկրումը: Նշվում է, որ Իրանը ներկայում հյուսիսային նահանգների գազի պահանջարկն ապահովելու նպատակով օրական միջինը 10 միլիոն խմ. գազ է ներկրում Թուրքմենստանից:
Հիշեցնենք, որ նախօրեից Իրանում բարձրացել են գազի, բենզինի և դիզելի սակագները: Այդ երկրում այսուհետ կգործեն նավթամթերքի և գազի հետևյալ գները.
Սուբսիդավորված բենզին- 700 թուման (95 դրամ)
Ազատ վաճառք-1000 թուման (140 դրամ)
Գազ (CNG)- 1խմ՝ 450 թուման (60 դրամ)
Դիզել- 1 լիտրը՝ 250 թուման (34 դրամ):
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Իրանում բենզինը շուրջ 43 տոկոսով թանկացել է. 1 լիտրը՝ 130 դրամ
Իրանը գալիք 70 տարվա ընթացքում ապահովված կլինի նավթի և գազի պաշարներով
Որքա՞ն են կազմում Իրանի նավթի և գազի պաշարները