էկոնոմիկայի նախարարությունը աշխատակիցների համար օտար լեզուների դասընթացներ է կազմակերպում
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում աշխատակիցներին սկսել են սովորեցնել անգլերեն ու ֆրանսերեն: Ավելին՝ այդ նպատակով 2013թ. տարեվերջին ՀՀ պետական բյուջեից 710 հազար դրամ է ծախսվել: Նախարարության 15 աշխատակից սովորել է անգլերեն, 2 աշխատակից էլ՝ ռուսերեն:
«Ուշագրավն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բավականին ակտիվ դերակատարում ունի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության աշխատանքների կազմակերպման հարցում: Սակայն, փաստորեն, այդ նախարարությունում աշխատակիցների համար կազմակերպվում են ոչ թե ռուսերենի, այլ՝ ուրիշ օտար լեզուների դասընթացներ: Ահա թե ինչպես է դրսևորվում կոմպլեմենտարիզմը»,-գրել է թերթը: