Այսօր Հայաստանի առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ
Ապրիլի 26-ին Հայաստանի տարածքում ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:
Երևանում այսօր ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 27-ին տեղումների հավանականությունը փոքր է: 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: