Ի վերջո՝ երբ կտեղադրվի՞ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը
Երևան քաղաքի ավագանու ապրիլի 30-ին կայանալիք նիստի ընթացքում պետք է համաձայնություն տրվի Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը. «Երևան քաղաքի ավագանին որոշում է՝ տալ համաձայնություն քաղաքական, պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Մ. Մաշտոցի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու, Մ.Մաշտոցի պողոտային հարակից հատվածում տեղադրելու համար»։ Այս մասին մենք տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ դեռևս 1999 թ.-ից ՀՀ նախագահի հրամանով քաղաքապետարանին հանձնարարվել է Երևանի փողոցներից մեկը կոչել Կարեն Դեմիրճյանի անունով և այնտեղ տեղադրել նրա արձանը:
Այս տարիների ընթացքում մի քանի անգամ մրցույթ է հայտարարվել, սակայն ներկայացված նախագծերից և ոչ մեկը հավանության չի արժանացել: Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի բաց մրցույթ վերջին անգամ հայտարարվել է 2012 թվականին: Մրցույթի պայմանների համաձայն հուշարձանի տեղադրման համար հատկացվող հողատարածքը չպետք է գերազանցի 30.0 քմ-ը, իր գեղարվեստական միջոցներով հուշարձանը պետք է մարմնավորի պետական գործչի կերպարը:
Նիստի օրակարգում ընդգրկված է նաև Կարեն Դեմիրճյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին։ Քաղաքապետարանի որոշմամբ, Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցների՝ Մ.Սարյան փողոցից մինչև Մ.Մաշտոցի պողոտա ընկած հատվածներն անվանակոչելու է Կարեն Դեմիրճյանի անվամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան