Լուծարված ՀԺԱՄ-ի նախագահը վերցնելու է մանդատը
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանի նախարար նշանակվելուց հետո ըստ ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորական մանդատ ստանալու հերթը ՀՀԿ խորհրդի անդամ Վահրամ Մկրտչյանինն է: Վերջինս Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մանդատը պատրաստվում է վերցնել, ինքնաբացարկի մասին խոսք չկա և որ հավանաբար, հենց այսօր էլ ԿԸՀ-ն կկազմի համապատասխան արձանագրությունը:
Հիշեցնենք, Վահրամ Մկրտչյանը երկու տարի առաջ լուծարված և ՀՀԿ-ին ինտեգրված ՀԺԱՄ կուսակցության նախագահն էր: 1994-2001թթ-ին եղել է ԱԺՄ կուսակցության անդամ, որից էլ առանձնանալով 2001թ-ին ստեղծվել է ՀԺԱՄ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում