Ավանդական ծաղկահավաք` Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 5-րդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է ավանդական դարձած ծաղկահավաք: Ապրիլի 26-ի միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած կամավորները, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները, դպրոցականներ և ուսանողներ, նոր շունչ են հաղորդել ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների: Այս մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը:
Մինչև ծրագրի մեկնարկը`2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկ հավաքվում և այրվում էր որպես աղբ: Այդ խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել և 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքի միջոցառումը: Հիմնադրամի այս նախաձեռնությունը Երկրի օր քարոզարշավի շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ:
Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվել են, ծաղկաթերթիկներն առանձնացվել ցողուններից և օգտագործվել թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար:
«Այս ծաղիկները նման են մեր ազգին: Նրանք պոկված են հողից, սակայն շարունակելու են ապրել և հուշել, որ աշխարհը դատապարտի անմարդկայինը: Վերամշակված թղթի վրա երևացող ծաղկաթերթիկները լուռ դեսպան են լինելու`պարտադրելով չլռել», - ասելՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա