Ավելի արագ գործառնական սպասարկում` ՎՏԲ-Հայաստան Բանկում
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, որոնք որպես անձը հաստատող փաստաթուղթ կներկայացնեն ՀՀ նույնականացման քարտեր, այսուհետ կսպասարկվեն հատուկ սարքերի միջոցով, որոնք կարդում են ID-քարտերի տվյալները (ID-card reader-ներ): ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը հայտնում է, որ սարքերը նախատեսված են հաճախորդների սպասարկման բարելավման ու ժամանակի տնտեսման համար ինչպես բանկային գործարքներ կատարելիս (տեղական և միջազգային փոխանցումներ, փոխանցումներ պետբյուջե), այնպես էլ քարտեր, վարկեր ու ավանդներ ձևակերպելիս, որի ընթացքում հաճախորդների տվյալները հաշված վայրկյանների ընթացքում ավտոմատ կերպով կմուտքագրվեն բանկային համակարգ առանց ձեռքով մուտքագրելու:
Նույնականացման քարտերի տվյալներ կարդացող սարքեր տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում: ID-քարտը հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ է, որը պարունակում է բանկերում տարբեր գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ողջ ինֆորմացիան:
Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ` զանգահարելով բանկի Միասնական տեղեկատվական համակարգ 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մենք ձգտում ենք ապահովել հաճախորդների բարձրակարգ սպասարկումը և կատարում ենք ևս մեկ քայլ ծառայությունների տրամադրման կատարելագործման ուղղությամբ: Հաշվի առնելով այն, որ նույնականացման քարտերը Հայաստանում աստիճանաբար մտնում են շրջանառության մեջ, մենք վերազինել ենք բանկի մասնաճյուղային ցանցը ID-card reader-ներով, որպեսզի մեր հաճախորդների սպասարկման ընթացքը լինի ավելի արդյունավետ ու արագ»: