Սերժ Սարգսյանը մասնակցեց «Ալբիոն» նոր առաջատար տեխնոլոգիական արտադրամասի գործարկմանը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արարատի ոսկու կորզման գործարանում մասնակցեց «Ալբիոն» նոր առաջատար տեխնոլոգիական արտադրամասի գործարկմանը:
Պաշտոնական արարողությանը ներկա է եղել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և ՌԴ պատվիրակությունը` ի դեմս Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի ղեկավար Մաքսիմ Սոկոլովի , ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկի և պաշտոնատար այլ անձանց:
«Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է ընձեռում զգալիորեն մեծացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոթքի հանքավայրը:
«ԳեոՊրոՄայնինգ» խմբի ներդրումների ընդհանուր ծավալը Սոթքի հանքավայրի և Արարատի գործարանի արդիականացման համար 2007թ գերզանցել են 140 մլն դոլարը:
«Xtrata texnology»-ի գլխավոր մենեջեր Մայք Հորնը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորագույն «Ալբիոն» տեխնոլոգիան օգտագործվում է ոսկի և այլ հումք ստանալու համար:
Նա նշեց, որ տեխնոլոգիան ներդրվել է գործարանում «ԳեոՊրոՄայնինգի» կողմից և իրենք շատ ոգևորված են, որ ներկա են այս նոր տեխնոլոգիական հոսքի բացմանը:
Նրա խոսքորով «Ալբիոն» տեխնոլոգիան թույլ է տալիս հումքը աղալ շատ մանր, ինչը հնարավություն է տալ զգալիորեն էժանացնել ոսկու արդյուհանհանման ինքնարժեքը: