Մաքուր տիրապետում եմ 5 լեզուների. Հրանտ Բագրատյանի նախընտրական ելույթը (տեսանյութ)
Ծնվել եմ 1955 թվականին, գիտությունների դոկտոր եմ, մաքուր տիրապետում եմ 5 լեզուների` ազատ գրել, կարդալ արտահայտվել: Այսօր Ազգային ժողովի նիստում ներկայացնելով իրեն` հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով ինքնաառաջադրվել էր ԱԺ նախագահի պաշտոնում:
Նկատնենք, որ այս պահին նրա միակ մրցակիցը Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն է: «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը առաջադրել էր Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը, սակայն վերջինն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ անիմաստ է մասնակցել ընտրություններին ու ինքնաբացարկ հայտնեց:
Նա ներկայացրեց իր վարչապետւթյան տարիներին ստացած «ունիկալ ձեռքբերումները, իրականացրած բարեփոխումները»:
«Այո, եղել եմ սեփականաշնորհման հայրը, չեմ փոշմանում, մի կրպակ անգամ ինձ չեմ վերցրել»,-հայտարարեց Բագրատյանը:
Նրա խոսքով, Ազգային ժողովոը պետք է ենթարկվի «խորը բարեփոխումների», օրինակ ԱԺ-ում վերահսկիչ ֆունկցիաները պետք է տրվեն ընդդիմությանը` անկախ նրանից, թե ընդդիմությունը քանի տոկոս է ներկայացված ԱԺ-ում:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները