Իրավունք 16:32 28/04/2014

Վարդան Պետրոսյանի գործ. Տուժող կողմը պնդում է` կեղծիք կա, պաշտպանական կողմը հակադարձում` անտրամաբանական է

Վարդան Պետրոսյանի գործով տուժողների ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը շարունակում է պնդել, որ դերասանի սթափության զննության արձանագրությունում կեղծքիներ են թույլ տվել: Պաշտպանական կողմը սակայն, հայտարարում է, որ նման պնդումները զուրկ են տրամաբանությունից:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Բալոյանը ասաց, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանին դիմում է ներկայացրել և խնդրել է քրեական գործի նյութերը` ծանոթանալու Պետրոսյանի սթափության վերաբերյալ արձանագրության օրիգինալ տարբերակին:

«Միևնույն ժամանակ ծանոթացա վերջին դատական նիստի ժամանակ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից դատարանին ներկայացված փաստաթղթերի հետ: Պարզվեց, որ նույն քրեական գործի մեջ առկա է վարորդի սթափության վիճակի զննության երկու արձանագրություն, որի բովանդակությունն էլ կատարված է նույն անձի կողմից: Ինչումն է կայանում այս երկու արձանագրությունների էական հակասությունները. Քրեական գործում առկա արձանագրության մեջ «արտաշնչված օդի հետազոտությունը» մասում ընդամենը նշված է «ալկոմետր» բառը, իսկ երկրորդ արձանագրությունը, որը ներկայացրել է դատարանին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը, այսպիսին է` «արտաշնչված օդի հետազոտությունը» հատվածում նշված է` «ալկոմետր, արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»: Այստեղից եզրակացություն` չի կարող նույն արձանագրությունը տարբեր բովանդակություններով լինել», -մեզ հետ զրույցում ասաց Բալոյանը:

Բացի դրանից, ըստ տուժող կողմի ներկայացուցչի, դատարանում քրեական գործի նյութերին անմիջապես ծանոթանալուց հետո նկատել է. «Երկու արձանագրությունների տակ էլ առկա է կապույտ կնիք, բացի դրանից սթափության աստիճանը հետազոտած բժիշկ Գևորգյանի ստորագրությունները երկու արձանագրություններում տարբեր են: Թե ինչ եղանակով է կատարվել այս կեղծիքը, կպարզվի իրավապահ մարմինների կողմից քրեական գործ հարուցելուց հետո»:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը կարծում է, որ նման հայտարարությունները իր պաշտպանյալին վարկաբեկելու միտում ունեն, ինչը «գեղեցիկ չէ ու վայել չէ փաստաբանին»:

«Որպես նախկին քննիչ, պարոն Բալոյանը պետք է իմանար, որ արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, մեկը տրամադրվում է իրավապահ մարմնին, որը կցվել է քրեական գործին, մյուս օրինակը թողնվել է հիվանդանոցում: Իմ կողմից պահանջվել է երկրորդ օրինակի պատճենը, որի վրա մեզ անհասկանալի պատճառներով լրացում է կատարվել, որն ի վնաս Վարդան Պետրոսյանի է արվել: Եթե բողոքող կողմ լիներ, ապա դա պետք է Վարդան Պետրոսյանը լիներ: Պարզ տրամաբանություն է, և փաստորեն, Ռուբեն Բալոյանը զբաղվում է Վարդան Պետրոսյանի պաշտպանությամբ»,- մեզ հետ զրույցում մեկնաբանելով Ռուբեն Բալոյանի հայտարարությունը, ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է սթափությունը հետազոտած բժշկի «տարբեր ստորագրություններին», որոնք նկատել է Ռուբեն Բալոյանը, ապա Բաղդասարյանն ասաց, որ այդ մասին ինքը գիտե և գիտե նաև, որ «դրանք տարբեր ժամանակահատվածներում են արվել. մեկը ստորագրվել է առաջին էջի վրա, մյուսը` երկրորդ էջի: Դարձյալ` եթե դժգոհող կողմ լիներ, ապա պետք է Վարդան Պետրոսյանը դժգոհեր այդ փաստաթղթից, որովհետև առաջին փաստաթղթի վրա գրվել է սթափ, երկրորդ արձանագրության վրա լրացում է կատարվել ի վնաս Վարդանի»:

Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ իրենք հասկացել են խնդիրը, ինչն ուղղակի տեխնիկական թերություն է եղել և այդ պատճառով էլ բողոք չեն ներկայացրել:

Վիճահարույց «սթափ» բառի «ս» տառի շուրջ փաստաբան Բալոյանի մտահոգությունները խորացել են. նա իր խոսքով, այսօր ևս Աբովյանի դատարանում ուշադրությամբ զննել է արձանագրությունը և կսկածները խորացել են. ««ս» տառի առաջին մասնիկի մեջ պարզ տեսանելի է 6 թիվը: Իսկ 6 թիվը արտաշնչած օդի մեջ ալկոհոլի քանակությունն է: Եթե նշված վեց թիվը փորձաքննությամբ ապացուցվի, ապա դրանով կպարզվի, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ծանր աստիճանի հարբած վիճակում»:

Տուժողների ներկայացուցիչն ասաց, որ հաջորդ դատական նիստում միջնորդելու են, որպեսզի դատաձեռագրաբանական փորձաքննություն իրականացվի:

Իսկ Նիկոլայ Բաղդասարյանը անհիմն է համարում նման պնդումը. «Ոչ մի իրավական հիմք չկա նման հայտարարության համար: Եթե մարդը խմած է լինում, նախ մատյանի մեջ է գրվում `խմած է, հետո գրվում է խմածության աստիճանը: Արձանագրության մեջ նշված «սթափ» բառից ստացած մեր տպավորությունն այնպիսին է, որ բժիշկը փորձել է գրել, բայց սկզբում չի գրվել ու ինքը երկրորդ անգամ գրիչով փորձել է գրել մասնիկը: Ողջամիտ տրամաբանություն ունեցող ցանկացած մարդու մոտ «ս» տառի նման տեսքը չի կարող կասկած ներշնչել»:
 



Տես նաև`

Վարդան Պետրոսյանի սթափ լինել-չլինելու վերաբերյալ տուժող կողմը բացահայտում է արել (տեսանյութ)

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}