Է.Շարմազանով. Կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը
«Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը իր մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո, որի ժամանակ ԱԺ հինգ խմբակցություններ հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
Նշենք, որ սա իրավական խնդիր է առաջացնում, ինչը կարող է տապալել Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքը, որը համակարգում է փակ գաղտնի քվեարկությունը:
Է.Շարմազանովը նշեց, թե ինչպիսին կլինի այդ որոշումը պարզ կլինի քննարկումներից հետո, բայց մի բան հստակ է` այն կլինի օրենքի շրջանակում: Հարցին` հնարավոր է այնպես լինի, որ Հաշվիչ հանձնաժողովը գործի միայն ՀՀԿ-ական անդամներով, պաշտոնյան ասաց.«Ամեն ինչ կանենք, որպեսզի ստեղծված իրավիճակը չհակասի թե օրենսդրությանը, թե Սահմանադրությանը»,- հավելեց նա:
Նախորդիվ`
ԱԺ նախագահի ընտրությունը հնարավոր է տապալվի. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները