ԱԺ նախագահի ընտրությունը հնարավոր է տապալվի. Ռուբեն Հակոբյան
ԱԺ նախագահի ընտրությունը հնարավոր է տապալվի, քանի որ ԱԺ հինգ խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», Հ. Յ. Դաշնակցություն և ՀԱԿ, որոշել են դուրս գալ ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմից: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Նշենք, որ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն ունի 11 անդամ, որտեղ 5 անդամը միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն են, և հանձնաժողովում քվորումը հնարավոր է միայն անդամների կեսից ավելիի դեպքում:
Նկատենք, որ ԱԺ նախագահի թեկնածուն մեկն է` Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Մանրամասները` քիչ ուշ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան