Գ.Սահակյան. Իմ առջև խնդիրներ են դրվել, որոնք պատրաստ եմ լուծել
«Ես այն մարդը չեմ, որ մի քանի անգամ խնդրեցին, առաջարկեցին… Հարցը հետևյալն է` կլինեն խնդիրներ, որոնք ես կարող եմ լուծել»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյոք անմիջապես է համաձայնվել առաջարկին առաջադրվել ԱԺ նախագահի պաշտոնում:
Վերջինս նաև նշեց, որ իր առջև խնդիրներ են դրվել, որոնք նա պատրաստ է լուծել:
Ի դեպ, Գ.Սահակյանն ասաց, որ երբեք թիկնապահներով ման չի եկել, բայց քանի որ դա պահանջում է օրենքը, ապա նա կենթարկվի օրենքի այդ պահանջին:
Հիշեցնենք, շաբաթ օրը ՀՀԿ ԳՄ նիստում որոշում է կայացրել այդ պաշտոնին կուսակցության թեկնածու առաջադրել Գալուստ Սահակյանին:
Նախորդիվ`
ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի