ԱԺ նախագահի թեկնածու. Ես որևէ բիզնեսով չեմ զբաղվում (Տեսանյութ)
Ես կողմնակից եմ, որ պատգամավորներն ակտիվ լինեն և օր ու գիշեր պատգամավորական գործունեությամբ զբաղվեն: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահի թեկնածու Գալուստ Սահակյանը` ներկայացնելով իր մոտեցումներն ու անելիքները, եթե փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն հավանություն տա իր թեկնածությանն ու ինքը ընտրվի այդ պաշտոնում:
Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հարցին, թե որքանով է համատեղելի ԱԺ նախագահի պաշտոնն ու գործարարությունը` ասելով, որ Գ.Սահակյանի անվան հետ են կապում երկաթուղային գծեր ունենալը, թեկնածուն հայտարարեց, որ օրենքը թույլ է տալիս բաժնետեր լինել, իսկ ինչ վերաբերում է իր «գծերին», ապա. «Ես ունեմ մի գիծ, դա քաղաքականն է: Որ նման բաներ են ասում, անհարմար վիճակում եմ հայտվում, որովհետև դրանից շատ բան չեմ էլ հասկանում: Բայց եթե հնարավորություն ունենայի, ապա անպայման այդ կերպ տնտեսության զարգացմանը կնպաստեի: Ես որևէ բիզնեսով չեմ զբաղվում»:
Հիշեցնենք, ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները երեքն են` Գալուստ Սահակյանը` ՀՀԿ-ից, Ռուբեն Հակոբյանը` «Ժառանգությունից», ինչպես նաև ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր