Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ին. Ձեզ տեսել եք ջրի արտացոլանքում ու ասում եք` մենք ենք, որ կանք…
«Եթե ամեն մեկը պետության մեջ իր գործով զբաղվեր, այլ իրավիճակ կլիներ»,-ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար և ԱԺ նախագահի թեկնածու Ռուբեն Հակոբյանը: Վերջինս նման հայտարարություն արեց ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը, թե ինչ է անելու, եթե ընտրվի այդ բարձր պաշտոնում:
Մասնավորապես, Ռ.Հակոբյանը պնդելու է, որ ԱԺ-ն վերադառնա եռօրյա նիստերի ռեժիմին, իսկ նիստերի միջև ընդմիջումները կրճատվեն:
«Ինձ հակափաստարկ են ներկայացնում` չեն հասցնի գան նիստերին… եղբայր, բա իրենց գործն ի՞նչն է, եթե նիստերին չեն հասցնելու գան: Եթե ամեն մեկը պետության մեջ իր գործով զբաղվեր, այլ իրավիճակում կլինեինք»,- նշեց նա` ավելացնելով, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պատգամավորների մեջ շատ են կոճակ սեղմողները:
Ըստ ԱԺ նախագահի թեկնածուի` արմատական փոփոխություններ են հարկավոր երկրում: Ռ.Հակոբյանը նշեց նաև որ քաղաքական նարցիսիզմը խանգարում է իշխանություններին:
«Ձեզ տեսել եք ջրի արտացոլանքում ու ասում եք` մենք ենք, որ կանք… հրաժարվեք այդ քաղաքական նարցիսիզմից, ձեր ապահով Հայաստան կառուցելու գաղափարից»,- հորդորեց նա ՀՀԿ-ականներին:
ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը արձագանքեց. «Այո, դուք ճիշտ եք` պետք է հրաժարվել քաղաքական նարցիսիզմից և գործընկեր պատգամավորներին չանվանել կոճակ սեղմողներ»:
Իսկ Թևան Պողոսյանն էլ իր ելույթում հորդորեց ՀՀԿ-ականներին քվեարկել Ժառանգության թեկնածուի օգտին` այդպիսով զիջելով ԱԺ նախագահի պաշտոնն ընդդիմությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները