Քաղաքական մեծամասնությունը պետք է քննարկի, թե ինչ լուծում կտա ստեղծված իրավիճակին. Ռ.Հակոբյան
Այսօր ԱԺ-ն հայտնվեց իրավական կազուսում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` մեկնաբանելով ԱԺ հինգ խմբակցությունների հրաժարումը` անդամ ունենալ ԱԺ հաշվիչ հանձնաժողովում.
«ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը մասնակցող վեց խմբակցություններից հինգը հայտարարեցին, որ չեն մասնակցելու Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին»,- նշեց նա` ավելացնելով, որ իրավական կազուսը հենց այն է, որ ՀՀԿ-ն, փաստորեն, մնում է միայնակ հանձնաժողովում:
Ռ.Հակոբյանը նշեց, որ քաղաքական մեծամասնությունը պետք է քննարկի, թե ինչ լուծում կտա ստեղծված իրավիճակին.
«Ես չեմ կարող ասել, թե ինչպիսին այն կլինի, բայց կարծում եմ, որ այն պետք է լինի ԱԺ Կանոնակարգ օրենքի շրջանակում»,- ընդգծեց Ռ.Հակոբյանը:
Նախորդիվ`
ԱԺ նախագահի ընտրությունը հնարավոր է տապալվի. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները