Սիրիայում «Ադրբեջանական ճամբարի» ահաբեկիչները պատերազմում են քրդերի դեմ
Սիրիայում «Ադրբեջանական ճամբար» զինված խմբավորումը հարձակում է գործել Քրդական աշխատավորական կուսակցության սիրիական թևի «YPG» խմբավորման վրա: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ANS Press» լրատվական գործակալությունը:
Նյութում նշվում է, որ «Ադրբեջանական ճամբարը» Իրաքի իսլամական պետություն (Ալ-Շամ) (ISID) խմբավորման մաս է կազմում: Ներկայումս «Azeri taboru»-ն շարունակում է իր գործողությունները «YPG»-ի դեմ:
Նշենք, որ մեկ ամիս առաջ Սիրիայի իշխանությանը աջակցող քրդական խմբավորման դեմ մարտի ժամանակ «ISID» կազմակերպության ահաբեկիչների մի խումբ է վնասազերծվել. 12 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել:
Նշենք, որ ադրբեջանցի ահաբեկիչները, հիմնականում վահաբիտները պատերազմում են Սիրիայի, Աֆղանստանի և Պակիստանի մի շարք ահաբեկչական խմբավորումներում: Ըստ ադրբեջանական «Vesti.az» լրատվական գործակալության`ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը այս երկրներում կազմում է 300 մարդ: Ընդ որում, ըստ ադրբեջանական «FaktXeber» լրատավական կայքի` միայն Սիրիայում վերիջին երեք տարիների ընթացքում մահացել է 200 ադրբեջանցի ահաբեկիչ:
Հիշեցնենք նաև, որ Ադրբեջանի և միջազգային ահաբեկչական խմբավորումների հարաբերությունները սկսվել են դեռ 1990-ական թվականներից: Այդ ժամանակ ադրբեջանական բանակը, որի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ձախողվեց, մեծ կորուստներով հետ քաշվեց: Իրավիճակը փրկելու համար ադրբեջանական կառավարությունը` Հեյդար Ալիևի գլխավորությամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ դուրս հանեց միջազգային ահաբեկիչներին և ծայրահեղական խմբավորումներին` Աֆղանստանից (Գուլբեդին Հեկմատեարի խմբավորումները), Թուրքիայից («Մոխրագույն գայլեր» և այլն), Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի և այլ խմբավորումներ) , ինչպես նաև շատ այլ շրջաններից:
Չնայած պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի կազմում կռվում էին հազարավոր օտարերկրյա վարձկաններ և ահաբեկիչներ, Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիան ձախողվեց, և Բաքուն ստիպված եղավ զինադադարի պայմանագիր ստորագրել թե ԼՂՀ-ի, և թե Հայաստանի հետ: Սակայն միջազգային ահաբեկիչները իրենց անհրաժեշտ կապերը հաստատեցին Ադրբեջանում, որոնք օգտագործում էին նաև հետագայում: Ադրբեջանցիների հավաքագրում էր իրականացվում, ովքեր հետո ուղարկվում էին Աֆղանստան և Հյուսիսային Կովկաս մասնակցելու միջազգային կոալիցիայի և ռուսական կառույցների դեմ ուղղված զինված գործողություններին: Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիները ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Ռուսաստոնում, Աֆղանստանում և Սիրայում ծայրահեղական և ահաբեկչական գործողություններին: