Կրակել են Խարկովի քաղաքապետի վրա
Ուկրաինայի Խարկով քաղաքի քաղաքապետ Գենադի Կերնեսը այսօր ստացել է հրազենային վնասվածք մեջքի հատվածքում: Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է քաղաքապետի մամլո խոնակ Տատյանա Գրուզինսկայան:
Նրա խոսքերով, այս պահին Կերնեսը գտնվում է հիվանդանոցում, բժիշկերը պայքարում են նրա կյանքը փրկելու համար:
Մամլո խոսնակը հայտնել է նաև, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 12:00-ի սահմաններում (մեր ժամանակով 13:00), այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Զուրաբ Ալասանիան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կերնեսի վրա կրակել են Խարկովում աղբյուրում լողանալու պահին:
«ՌԴ-ն չեզոքացնում է դիմադրության առանցքային կետերը»,- գրել է Ալասանիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում