ՀԱԿ-ը ևս չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը
«Մենք անիմաստ ենք համարում մասնակցել կեղծ մեծամասնության կողմից կազմակերպված և կեղծման ենթակա ընտրություններին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` նշելով, որ ՀԱԿ-ը ևս չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը:
Հիշեցնենք, ավելի վաղ նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև ՀՅԴ-ն և համանուն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և գերթե նույնանման պատճառաբանություն էր հնչեցրել չմասնակցելու վերաբերյալ:
Լ.Զուրաբյանը նշեց, որ անցած վեցը տարիներին քաղաքական մեծամասնությունը շատ դաժան է գտնվել"
«Կրակել են մեր վրա, բանտերում տարիներով պահել, մեր համակիրներին մասսայաբար հանել են աշխատանքից, գաղտնալսել են, ինչ ստորություն հնարավոր էր այդ վեց տարվա մեջ արել են: Եվ հիմա եթե նրանք ուզում են ավելի մեծ ստորությունների գնալ, ապա ես դրան չեմ հավատում, որովհետև ավելի մեծ ստորության հնարավոր չէ գնալ»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:
Նախորդիվ`
ԱԺ նախագահի քվեարկության արդյունքները կանխորոշված են. Ա.Ռուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները