ՌԴ զինված ուժերի պատվիրակությունը Հայաստանում է
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի պատվիրակությունը ապրիլի 27-ին ժամանել է Հայաստան:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ուժերի և միջոցների համատեղ կիրառման և համաձայնեցված ռազմավարական պլանավորման մեթոդիկայի որոշման, զինված ուժերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պլանավորման հարցերի համատեղ քննարկման, ինչպես նաև պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում խորհրդատվություն տրամադրելու նպատակով, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից այսօր բանակցություններին մասնակցել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության, ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ և ռազմավարական պլանավորման վարչությունների ղեկավար կազմը և համապատասխան մասնագետներ: