
Անակնկալ այց` ՀՀ զինված ուժերի զորամաս (Լուսանկարներ)
Այսօր` վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում: Պաշտպանության նախարարը նախ հետևել է անձնակազմի վերկացին և առավոտյան մարմնամարզությանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղում ծանոթացել է զինծառայողների մարտական պատրաստությանը, սոցիալ-կենցաղային պայմաններին: Զրուցելով զինվորների հետ` Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի, որ հայրենիքի պաշտպանության գործում ունի իր մասնաբաժինը և յուրաքանչյուրի բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված նաև զորամասի մարտունակությունը:
Անակնկալ ստուգման արդյունքում արձանագրված որոշակի բացթողումները վերացնելու նպատակով Սեյրան Օհանյանը խնդիրներ է առաջադրել և համապատասխան հանձնարարականներ է տվել զորամասի հրամանատարությանը:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան