Կողմ` 68, դեմ` 1, ձեռնպահ` 0. ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովում ՀՀԿ-ն 7 տեղ կունենա
Կողմ 68, դեմ` 1, ձեռնպահ` չկա: ԱԺ արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմի փոփոխության վերևաբերյալ որոշումը:
Ըստ այդմ, հանձնաժողովը կունենա 13 անդամ, որից 7-ը ՀՀԿ ներկայացուցիչ, 2-ը ԲՀԿ և 1-ակական մյուս խմբակցություններից:
Մինչ քվեարկությունը տեղի ունեցավ հարցի քննարկումը, հարցը ներկայացնողց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ նախագիծը նույն ձևով դնում են քվեարկության, քանի որ որևէ լուրջ առաջարկ չեղավ:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ չեն մասնակցելու քվերակությանը. «Սա որոշում է, որը հակասում է ԱԺ կանոնակարգին»:
Չմասնակցելու մասին հայտարարեցին նաև «Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ խմաբակցությունների ղեկավարաները:
«Համաձայն եմ, որ խախտում ենք ոչ միայն խաղի կանոնները, այլ խաղի կանոնները խախտելով խախտում ենք օրենքը: Մենք չենք մասնակցելու քվերակությանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայատարարեց. «ՀԱԿ-ն արձանագրում է, որ սույն արտահերթ նիստով և որոշումով ԱԺ նախագահի ընտրությունները բալագանի են վերածվում: Այդ բալագանին մասնակցելու ցանկություն չունենք: Չենք մասնակցելու ոչ այս որոշման, ոչ նախագահի ընտրության քվեարկությանը»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց, որ ԲՀԿ-ն քվերակում է այն օրենքներին և որշումներին, որոնք պահպանում են ԱԺ Կանոնակարգը:
«Խիստ հասկանալի պատճառներով ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը»,- ասաց նա:
Հավելենք, որ ԱԺ հինգ խմբակցությունները` «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Օրինաց երկիր», Հ. Յ. Դաշնակցություն և ՀԱԿ, հայտարարել էին ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:
«Մենք կգտնենք ելքեր, որոնք չեն հակասի օրենսդրությանը»,- հայտարարել էր ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ Հաշվիչ հանձնաժողովն ունի 11 անդամ, որտեղ 5 անդամը միայն Հանրապետական խմբակցության պատգամավորներն են, և հանձնաժողովում քվորումը հնարավոր է միայն անդամների կեսից ավելիի դեպքում:
Նախորդիվ`
ՀՀԿ-ն առաջարկում է իրենց թիվը 2-ով ավելացնել, մյուսները պնդում են, որ դա օրենքի խախտում է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները