ԲՀԿ-ն ԱԺ նախագահի թեկնածու չի առաջադրի
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը 11.30-ին խմբակցության նիստ է գումարելու, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի կորոշվի նաև, թե ինչպես է ԲՀԿ-ն քվեարկելու ԱԺ նախագահի ընտրության ժամանակ: Այս մասին Panorama.am-ին ասաց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, թե արդյոք խմբակցությունն իր թեկնածուն չի պատրաստվում առաջադրել Ն.Զոհրաբյանն արձագանքեց.
«Կարծում եմ` ոչ»:
Հիշեցնենք, այս պահի դրությամբ հայտնի է միայն ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեկնածության առաջադրկամն մասին. այս հարցը որոշվել էր շաբաթ օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստում:
Նախորդիվ`
ԱԺ-ն այսօր նախագահ կընտրի