Ռուբեն Հակոբյանը հանեց թեկնածությունը
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որը խմբակցության անդամ Թևան Պողոսյանի կողմից առաջադրվել էր ԱԺ նախագահի պաշտոնում, հանեց թեկնածությունը: Այդ մասին քիչ առաջ իր ամփոփիչ ելույթում հայտարարեց Ռուբեն Հակոբյանը: Նա ասաց, որ իր համար ընդունելի կլիներ, եթե ընդհանրապես ԱԺ նախագահի, ընտրություններին քառյակը ներկայացնող խորհրդարանական խմբակցությունները չմասնակցեին ընտրություններին:
Նշենք, որ ԱԺ նախագահի ընտրություններին չմասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունները:
Նկատենք, որ այս պահին ԱԺ նախագահի թեկնածուներ են Գալուստ Սահակյանը և Հրանտ Բագրատյանը, որը ինքնաառաջադրվել է:
Իր ամփոփիչ ելույթում Բագրատյանն ասաց, որ իր ինքնաառաջադրվելը պայմանավորված չէ ՀԱԿ խմբակցության անդամ լինելով, քանի որ ԱԺ անցել է մի ուժ, որը հիմա գոյություն չունի: Նաև ասաց, որ ինքնաառաջադրվել է հաշվի առնելով իրեն ընտրած քաղաքացիների կարծիքը:
Գալուստ Սահակյանն էլ շնորհակալություն հայտնեց Հրանտ Բագրատյանին թեկնածությունը չհանելու համար:
Նախորդիվ`
Ռ.Հակոբյանը ՀՀԿ-ին. Ձեզ տեսել եք ջրի արտացոլանքում ու ասում եք` մենք ենք, որ կանք…
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները