Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ մեր դիրքորոշմանը. Դաշնակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը
«Դաշնակցությունը նույնկերպ է վարվելու, ինչպես վարվել է ԱԺ այս գումարման սկզբից սկսած. չենք մասնակցել ու մասնակցելու քվեարկություններին պարզ տրամաբանությամբ, քանի որ դրանք կանխորոշված են, հայտնի են արդյունքները ինչպիսին են լինելու դրա համար էլ ձեռնպահ ենք մնացել մասնակցել քվեարկություններին», -այսօր ԱԺ նախագահի ընտրություններից առաջ Դաշնակցություն խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
Նա ասաց, որ ով էլ ընտրվի ԱԺ նախագահ, Դաշնակցություն խմբակցությունը կհամագործակցի նրա հետ, «այնքանով, որքանով նրա սկզբունքները կբխեն մեր մոտեցումներից»:
«Սա անձի հետ կապված մոտեցում չէ», -հայտարարեց Ռուսատմյանը և թեկնածուներին մաղթեց հաջողություններ ընտրություններում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները