SOS Սևան. Բնապահպանները բողոքում են ԱԺ դիմաց (տեսանյութ)
Այս պահին մի խումբ բնապահպաններ պաստառներով Ազգային Ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում` բողոքելով «Սևանա լճի մասին» օրենքում փոփոխությունների դեմ, որով նախատեսվում է հավելյալ ջուր բաց թողնել` հասցնելով դրա քանակը 320 մլն խմ-ի:
Փոփոխությունը, հիշեցնենք, նախատեսված է կատարել հինգ տարով, այդ ընթացքում կառավարությունը խոստանում է ջրամբարներ կառուցել և այլ միջոցառումներ իրականացնել, որպեսզի հավելյալ ջրբացթողման խնդիրը վերացվի:
Բնապահպանները պահանջում են հետ կանչել նախագիծը, քանի որ նրանց պնդմամբ հավելյալ ջուր բաց թողնելու կարիք չկա :
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան