«Կենացները քաղցրանում են». Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվեց
Քիչ առաջ Ազգային Ժողովը սկսեց քննարկել ԱԺ նոր նախագահի ընտրության հարցը: ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, քննարկման ընթացակարգը ներկայացնելուց հետո, ձայն տվեց խմբակցություններին, որպեսզի վերջիններս հայտարարեն իրենց թեկնածուների մասին: ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց համանուն խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` նշելով, որ իրենց թեկնածուն է խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես ինքնաառաջադրվում եմ»,- վարման կարգով հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ պատիվ ունի ԱԺ նախագահի պաշտոնի համար ներկայացնել իրենց թեկնածուին` համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը: Ինչին ի պատասխան ԱԺ նախագահի պաշտոնակատար Է.Շարմազանովն արձագանքեց.«Կենացները քաղցրանում են»
Այլ առաջադրումներ չեղան:
Նախորդիվ`
Քաղաքական մեծամասնությունը պետք է քննարկի, թե ինչ լուծում կտա ստեղծված իրավիճակին. Ռ.Հակոբյան
ԱԺ նախագահի ընտրությունը հնարավոր է տապալվի. Ռուբեն Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները