Նիհարեցնող դեղամիջոցներ. մարդիկ դիմում են հեշտ տարբերակին` անտեսելով վտանգները

Հեղինակ` Մարի Թարյան

Նիհարեցնող դեղերի և խոտաբույսերի պակաս դեղատներում չկա, գնորդների թիվն էլ քիչ չէ: Մարդիկ ամենից հաճախ դիմում են նիհարելու հեշտ տարբերակին, բժշկի հետ խորհրդակցելով դիետաներ պահելու փոխարեն, նախընտրում են արագ ազդող որևէ դեղամիջոց օգտագործել` չմտածելով, թե դրանք ինչ վնասներ կարող են հացնել իրենց առողջությանը:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի պրակտիկայում քիչ չեն եղել դեպքեր, երբ մարդիկ միանգամից դիմել են դեղամիջոցի օգնությանը, նման դեպքերում էլ բժիշկը խորհուրդ է տալիս նաև ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սննդակարգով ապրել:

«Ցանկացած նման միջոցի հետ առկա գրության մեջ նշած է, որ մինչև այն օգտագործելը անպայման պետք է փորձել ֆիզիկական ակտիվության և ճիշտ սննդակարգի միջոցով նիհարել: Եթե չի օգնում, դրանից հետո միայն խորհուրդ է տրվում նմանատիպ դեղորայք օգտագործել: Մակնշման վրա նաև նշած է, որ միջոցը պետք է զուգակցել ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սննդակարգով: Ինքնուրույն փորձելով ինչ-որ դիետաներ, արդյունքի չհասնելով, սովորաբար առանց բժշկի հետ խորհրդակցելու սկսում են խմել: Շատ քիչ դեպքերում են բժշկի հետ խորհրդակցում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Բամինե Բաղրամյանը:

Այսօր երկու խումբ դեղեր են կիրառվում: Մի խումբը թույլ չի տալիս, որ կալորիաներն աղիներից ներծծվեն, մյուսը խումբը ակտիվացնում է նյութափոխանակությունը: Լինում են նաև անհայտ ծագման միջոցներ, դրանք դեղորայք չեն, սննդային հավելումներ են, չունեն ապացուցողական բազա, որ օգնում են նիհարել: Բայց վաճառվում է դեղատանը:

Երևանի դեղատներից մեկում մեզ հետ զրույցում ասացին, որ մարդիկ հիմնականում դեղամիջոցներ են գնում: Տարիներ առաջ ավելի շատ խոտաբույսեր էին գնում:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանն այդ դեղերի լավ և վատ կողմերը հստակ գիտի, սպասվող ազդեցությունները` ևս, միշտ հիվանդներին զգուշացնում է, որ կարող են կոնկրետ հետևանքներ լինել:

«Ինչ վերաբերում է խոտաբույսերին, կոնկրետ միանշանակ չեմ կարող ասել, որովհետև դրանք բազմազան են, ամեն մի բույս չինական նյութերի ֆաբրիկա է, հնարավոր է տասը նյութը գիտենք, հարյուրը` ոչ: Նաև չգիտենք, թե ինչ կարող է լինել նման նյութերի համակցությունից»,- ասաց բժիշկը:

Ինչ վերաբերում է նման դեղամիջոցների դեղատներում վաճառքի թույլտվությանը, ապա բժշկի խոսքով, եթե հասել է դեղատուն, ուրեմն համապատասխան մարմինը տվել է այն: Բայց ինչքանով են դրանք ցուցված կոնկրետ դեպքի համար, արդեն հարց է: Ժամանակին, երբ Բամինե Բաղրամյանն աշխատում էր պոլիկլինիկայում, որտեղ դիմելիությունն ավելի շատ է, ականատես է եղել դեպքի, որ նման պրեպարատ օգտագործելուց հետո մարդու մոտ առաջացել է շաքարային դիաբետ:

«Ես չեմ կարող միանշանակ ասել, որ դա հետևանք էր հենց այդ դեղերի, բայց ամեն դեպքում կոնկրետ ինձ համար դա հայտնագործություն էր: Օգտագործել էր մարդը կոնկրետ պրեպարատը, կապը նկատել եմ»,- ասաց է նա:

Նիհարեցնող դեղամիջոցներ օգտագործելիս հիմնական վտանգը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում է: Նյութափոխանակությունն ակտիվացնող դեղամիջոցների հետևանքով կարող է բարձրանալ ճնշումը կամ ջերմությունը, սրտխփոցներ լինել, նյարդային վիճակը բարդանալ: Այսինքն, այն ամենը, ինչը հետևանք է երկարատև լարված վիճակի: Դա էլ կարող է հանգեցնել բարդությունների, հատկապես տարիքով մարդկանց դեպքում: Կան նաև դեղամիջոցմեր, որոնք ազդում են աղեստամոքսային տրակտի վրա:

Նյարդաբան Նունե Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր աշխատանքային փորձի ընթացքում չեն եղել դեպքեր, որ նյարդերի հետ խնդիրներ առաջանան հենց նման դեղամիջոցների կիրառումից:

«Ավելի հաճախ թերսնուցման հետևանքով կարող են մարդիկ այդպիսի խնդիրներ ունենալ»,- ասաց նա:

Հոգեբան Աննա Հովհաննիսյանն էլ նշեց, որ նիհարելու խնդրով իրեն մարդիկ դիմել են, բայց ոչ թե դեղաբույսերից առաջացած հետևանքները բուժելու, այլ հոգեբանորեն խնդիրները հաղթահարելու. «Մենք անցել ենք կուրս, առանց դեղամիջոցի փորձել ենք հասնել ավելի լավ արդյունքների: Իմ հիվանդներից եղել են մարդիկ, ովքեր դիմել են, բայց արդեն դադարեցրած են եղել օգտագործել, որևէ լուրջ հետևանքներ այդ պահին չկային»:

Աննա Հովհաննիսյանի խոսքով, հարցը ինդիվիդուալ է, կախված է գիրությունից, դեղամիջոցն օգտագործելու քանակից, ժամանակից: Բայց միանշանակ չէ, որ նման միջոցները ազդում են հոգեկան առողջության վրա:

Էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանի խոսքով նիհարեցնող թեյերի և դեղորայքի միջև ընտրության դեպքում մարդիկ միանշանակ դիմում են դեղորայքին, քանի որ այն ավելի հեշտ տարբերակ է:

«Լինում են մարդիկ, որ դիմում են ու առաջին հարցն այս է` «իսկ չկա՞ այնպիսի դեղ, որ ես խմեմ, ինչ ուզեմ ուտեմ, բայց չչաղանամ»: Ոչ, չկա նման պրիպարատ, ես դա միանշանակ եմ ասում: Մարդիկ միշտ ձգտում են հեշտ տարբերակին` անտեսելով կողմնակի ազդեցությունները»,- ասաց նա:

Մասնագետները միանշանակ խորհուրդ են տալիս նախ փորձել նիհարել բնական եղանակով, ինչը առողջությանը վնաս չի տա, իսկ դիետաներ էլ պահել միայն բժշկի ցուցումներով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}