Կարգապահական տույժեր` Երևանի երկու դպրոցի տնօրեններին
Երևանի դպրոցներից երկուսի տնօրեններին կարգապահական տույժեր են հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կարգադրություններով մայրաքաղաքի Ստ. Շահումյանի հ. 1 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանին և Ա. Խանջյանի անվան հ. 53 հիմնական դպրոցի տնօրեն Մարիամ Սարգսյանին հայտարարվել է նկատողություն աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան