«Հարգում ենք Բագրատյանի անհատական որոշումը, որը որևէ կերպ կապված չէ ՀԱԿ խմբակցության հետ»
Հրանտ Բագրատյանը ինքնառաջադրվել է, չի համաձայնեցրել իր որոշումը խմբակցության հետ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մենք հարգում ենք իր որոշումը` ելնելով հանգամանքից, որ ըստ Սահմանադրության, յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատու է իր խղճի և ժողովրդի առաջ: Մենք հարգում ենք Բագրատյանի անհատական որոշումը, որը որևէ կերպ կապված չէ ՀԱԿ խմբակցության հետ: Մենք չենք մասնակցի ընտրություններին: Իհարկե, կարող են լինել պատգամավորներ, ովքեր անհատականորեն կկատարեն ընտրությունը»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց ԱԺ նախագահի պաշտոնում ինքնառաջադրվելու մասին:
«Ես ինքնաառաջադրվում եմ»,- ասաց նա:
Նախորդիվ`
Մաքուր տիրապետում եմ 5 լեզուների. Հրանտ Բագրատյանի նախընտրական ելույթը (տեսանյութ)
«Կենացները քաղցրանում են». Հրանտ Բագրատյանն ինքնաառաջադրվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները