Ինձ վաբշե չի հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում ա քո երեխայի ապագան. Բագրատյան
ԱԺ նախագահի պաշտոնի համար ինքնաառաջադրված Հրանտ Բագրատյանը ևս մասնակցեց քվեարկությանը, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե արդյոք ինքնանպատակ չէր իր առաջադրումը, ինչպես, որ դա մեկնաբանվում է իր գործընկերների կողմից, Հ.Բագրատյանն ասաց. «Իհարկե ոչ»:
Panorama.an-ի հարցին ի պատասխան, թե արդյոք չի վիրավորվել ՀԱԿ խմբակցության վերաբերմունքից իր ինքնաառաջադրմանը, ԱԺ նախագահի թեկնածուն ասաց. «ՀԱԿ խմբակցությունը մյուս խմբակցությունների նման չէ, մենք յոթ պատգամավոր ենք հինգ կուսակցությունից: Այդ ուժը, որ ստեղծել է այդ խմբակցությունը հիմա չկա... չի կարելի նույնացնել ՀԱԿ ներկայացուցիչներին ՀԱԿ խմբակցության հետ»:
Ճշտող հարցին` բայց խոսքն իր գործընկերների մասին է ի վերջո նշեց. «Իրանց հարցրեք` աջակցել-չաջակցելու համար...»:
Լրագրողի հարցին, թե ինչու է որոշել առաջադրվել, Հ.Բագրատյանը վրդովված ասաց, թե մեր բոլորի համար է դրել, որ «այս երկիրը մի օր երկիր դառնա, հասկանո՞ւմ եք այդքան բանը»:
Բայց դիտարկմանը` կդառնա՞ արձագանքեց. «Չգիտեմ»:
Հ.Բագրատյանն արդեն հեռանում էր, երբ հետաքրքրվեցին` քանի քվե է ակնկալում ստանալ. «Ինձ վաբշե չի հետաքրքրում դա, ինձ հետաքրքրում ա քո երեխայի ապագան»,- ընդգծեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները