«Դ!ԵՄ ԵՄ» ակցիա ԿԳՆ դիմաց. «Մի ստրկացրեք մանկավարժներին» (Լուսանկարներ)
Կրթության և գիտության նախարարության շենքի մոտ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա են անցկացնում ոլորտի աշխատակիցներն ու «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության համակիրները:
Ցուցարարները դրոշներով և պաստառներով հավաքվել են նախարարության շենքի դիմաց: Պաստառների վրա գրված է. «Պարոն Աշոտյան, վարչապետը դեմ է, որ որևէ մեկը, որևէ հարցով խախտի ՀՀ Սահմանադրությունը: Մի խախտեք ՀՀ Սահմանադրությունը»:
«Կարող եմ մեկնաբանել մեկ բառով` անբարոյականություն: Նույնն է, թե մտնես հարևանիդ տուն, առանց հարցնելու սրտիդ ուզածը վերցնես ու տնից դուրս գաս: Տնօրինությունը ոչինչ չի կարող անել, հրահանգ է ստացել, հրամանից դուրս ոչ մի քայլ չի կարող անել: Տնօրենի ձեռքերը կապված են»,- ասաց թիվ 50 հիմնական դպրոցի ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը:
«Մի ստրկացրեք մանկավարժներին»,- կոչ են անում ցուցարարները:
Ցուցարարները ԿԳ նախարարից պահանջում են ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: