«Աշոտյանն ուղղակի գողեգող փախավ». Ակցիան ավարտվեց պահանջագիր փոխանցելով
«Մեզ տեղեկություն հասավ, չգիտեմ` ինչքանով է հավաստի, որ Աշոտյանն ուղղակի գողեգող փախավ նախարարությունից»,- «Դ!ԵՄ ԵՄ» ակցիայի ընթացքում հայտարարեց ցուցարար ուսուցիչներից մեկը:
«Ամոթ, ամոթ»,- արձագանքեցին մյուս ցուցարարները:
«Ես պարզապես ամաչում եմ, որ կան նման մարդիկ, որ պիտի ազգին որպես օրինակ ծառայեն: Գողից տարբերվելու ոչինչ չունեն: Գողեգող փախան, առանց պատասխան տալու: Առաջարկում եմ տալ լիազորություն, փոխանցենք պահանջագիրը և սպասենք գրավոր պատասխանին: Ես չեմ ուզենա մտածել, որ մեր նախարարն այս մակարդակին է հասել»,- ասաց լուրը հայտնած ցուցարարը:
«Ֆեյսբուքով պատասխան չենք սպասում: Անջատենք նախարարության ինտերնետը»,- արձագանքեցին մյուսները:
Գիտության ոլորտի ներկայացուցիչները ևս միացան մանկավարժների պահանջագրին, որի տակ մի քանի տասնյակ ստորագրություններ կան:
Նշենք, որ մանկավարժները պահանջում են անմիջապես հետ կանչել շրջաբերական նամակը, որով հաստատություններին ԿԳ նախարարը տեղեկացրել էր Կուտակային կենսաթոշակային օրենքի մասին նախկին կառավարության դիրքորոշման մասին, վերադարձնել գումարներն ու չպարտադրել ֆոնդեր ընտրել:
Ցուցարարների մոտ ևս մեկ անգամ իջավ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Նա հայտնեց, որ դիմումը կփոխանցի և պատասխանը կստանան: Նախարարի առաջարկը` ընդունել մանկավարժներին, մնում է ուժի մեջ:
«Երբ կցանկանաք, կարող ենք կազմակերպել հանդիպումը: Ձեզ կտամ հեռախոսահամարը, կզանգնեք, կպայմանավորվեք»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակցիներն ասացին, որ սպասելու են նախարարին ներքևում. «Կզանգենք ձեր տված հեռախոսահամարով, կասենք իջնի»:
«Մենք կառավարության հրաժարականից հետո զրկված էինք նախարար ունենալու հնարավորությունից, նրա վերանշանակումից հետո դարձյալ չունենք»,- ասացին ակցիայի մասնակիցները` կոչ անելով պայքարել և հույսը դնել միայն իրենց վրա:
«Ուզում եմ մտածել, որ ամոթից չիջավ, ամոթ ուներ, չէր կարող մեր աչքերին նայել»,- ասաց Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Օվսաննա Հարությունյանը:
Ուսուցիչները հայտարարեցին, որ վաղն աշխատանքի են գնալու և սերունդ են դաստիարակելուայն արժեհամակարգով, որ նրանք են տերը այս երկրի: Միևնույն ժամանակ ուսուցիչները շարունակում են սպառնալ, որ դասադուլ և գործադուլ կանեն:
Նախորդիվ`
Մանկավարժները դասադուլով և գործադուլով են սպառնում
«Ասեք log out սեղմի, իջնի». Ցուցարարները պահանջում են իրենց մոտ իջնի Արմեն Աշոտյանը
«Դ!ԵՄ ԵՄ» ակցիա ԿԳՆ դիմաց. «Մի ստրկացրեք մանկավարժներին»
Ա.Աշոտյան. «Փոթորիկ մեկ գավաթ ջրում» օպերացիան ինքնանպատակ է
Աշոտյան. Շրջաբերականը ստորագրվել և առաքվել է մինչև ՀՀ Վարչապետի հայտնի ելույթը
Պարզաբանում` 5 տոկոս պարտադիր պահումների մասին ԿԳՆ իրազեկման նամակի վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան