«Ասեք log out սեղմի, իջնի». Ցուցարարները պահանջում են իրենց մոտ իջնի Արմեն Աշոտյանը
ԿԳ նախարարության դիմաց շարունակվում է «Դ!ԵՄ ԵՄ» ակցիան:
«Պարոն Աշոտյան, ուշադիր նայեք այստեղ հավաքված լուսավոր մարդկանց: Կարծո՞ւմ եք դյուրին է նման սերունդ դաստիարակելը չնչին աշխատավարձով: Ամենևին էլ` ոչ: Պայքարի է դուրս եկել այն մանկավարժը, ով երեխա չունի: Ես պարտադրված եմ ոչ միայն պարտադրված ապօրինի վճարների, այլև իմ երեխաների ապագայի համար: Միախմբած պայքարենք ապօրինությունների դեմ:
Այսօր բարեփոխում անվան տակ մեր գրպաններից խլում են մեր երեխաների օրվա հացի համար նախատեսված ամենավերջին լուման: Իսկ դա թույլ չեմ տալու: Պայքարելու ենք մինչև հաղթանակ:
Ինչպես ազգի հերոս Գորգիսյանն էր ասում` պարտադիր չէ շղթան ձեռքին կամ վզին լինի: Նախ հոգին պիտի ազատագրել շխթաներից: Եկեք այդ ոգով ապրենք:
Պատրա՞ստ եք պայքարելու: Միայն պաքարելով կարելի է հասնել արդյունքի: Պայքարելու ենք, որ ապօրինի գանձված գումարները վերադարձվեն, պարտադիր բաղադրիչը վերանա: Մեր երկրում պարտադիր պետք է լինեն այն բաները, որոնք բխում են պետության շահերից, ոչ թե անհատներից:
Մենք պայքարելու ենք մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով: Չենք արտագաղթել ու շենացնելու ենք մեր երկիրը, ապրելու ենք մեր հողի վրա:
Մենք ենք տերը մեր երկրի»,- հայտարարեց ուսուցիչներից մեկը:
Ակցիայի մասնակիցները շուրջպար բռնեցին` արտասանելով Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն. «Անգամ պայքարի պահին մանկավարժները ստեղծագործում են»:
Ցուցարարների մոտ իջավ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Ուսուցիչները պահանջում են, որ իջնի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ուսուցիչները դժգոհում են. «Դրույքաչափերի կրճատում, օպտիմալացում, 32 հազար դրամ ցածր աշխատավարձի կրճատում»:
Արթուր Բաղդասարյանն առաջարկեց, որ ուսուցիչներից մի քանիսը բաձրանան իր մոտ:
«Ասեք log out սեղմի, իջնի: Ֆեյսբուքից դուրս արի, եկ: Ասում եք ուսուցիչները պաշտպանության կարիք չունեն, մենք ունենք կարիք պաշտպանվելու ձեր կարգադրություններից»,- հայտարարեցին ցուցարարները:
«Աշոտյան, իջիր»,- բացականչում են նրանք:
Ցուցարարների մոտ իջավ նաև ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, սակայն նրանք չցանկացան զրուցել պաշտոնյայի հետ և պահանջեցին հեռանալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան