Վանաձորի Մանկավարժական ինստիտուտը կդառնա համալսարան, Բրյուսովն էլ` «լեզվահասարակագիտական»
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարությանն առաջարկում է երկու բուհերի անվանման մեջ փոփոխություն կատարել: Կառավարության նիստում ներկայացվելիք որոշումների նախագծերով նախատեսվում է վերանվանել Երևանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանն ու Վանաձորի Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
Այսպես, ըստ ներկայացված որոշման նախագծի, առաջարկվում է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպել, «լեզվաբանական» բառը փոխարինել «լեզվահասարակագիտական» բառով: Ըստ ներկայացված փոփոխության, նախատեսվում է «գիտական» բառը փոխարինել «գիտահետազոտական» բառով:
Մեկ այլ որոշման նախագծով նախատեսվում է Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը դարձնել համալսարան: Առաջարկվում է հաստատությանը տալ «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն անվանումը:
Կարդացեք նաև`
Վարչապետն անդրադարձավ Վանաձորի մանկավարժականի և ՀՊՃՀ մասնաճյուղի միացման շուրջ դժգոհություններին
Վանաձորի մանկավարժականը և ՀՊՃՀ մասնաճյուղը միավորելու նախագիծ. «Այդ արհեստական միացումը ճիշտ չէ»
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Պոլիտեխնիկի մասնաճյուղի միավորումը. Ո՞ր փուլում է հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա