2014-2015 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի անվճար տեղերի թիվը հայտնի է
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ կառավարության ապրիլի 30-ի նիստի հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով պետք է սահմանվեն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի քանակը:
Ըստ այդմ, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով (անվճար) հատկացվելու է 2123 տեղ: Առանց ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորման, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերը կլինեն 135-ը: Իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերի թիվն է 258: Ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, սակայն, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի կամ այսպես կոչված վճարովի տեղերի թիվն առաջարկվում է սահմանել 19 հազար:
Մեկ այլ որոշման նախագծով էլ Աշոտյանը գործադիրին առաջարկում է սահմանել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014-2015 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերի թիվը: Ըստ այդմ, ՀՀ կրթության և գիտության նախարարությունն առաջարկում է 2014-2015 ուստարվա համար մագիստրոսների անվճար տեղերի թիվը սահմանել 1715 հատ, որից 1312 տեղ` առանց տարկետման իրավունքի, իսկ 403-ը տարկետման իրավունքով, որը ներառում է նաև պահուստային 67 տեղ` 42-ը առանց տարկետման իրավունքի և 25-ը տարկետման իրավունքով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա